Փրկարարները բացել են փակ դուռը
Մայիսի 1-ին, ժամը 18.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լյուքսեմբուրգի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:


