211652_close_icon
views-count6883 դիտում article-date 10:30 30-04-2016

Բուլկի Արամի ունեցվածքը՝ 923.324 դոլար և 2.244 եվրո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նույն ինքը՝ Բուլկի Արամը, միլիոնատերից հինգ պակաս է։ Հարությունյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 923 հազար 324 դոլար և 2 հազար 244 եվրո։ Նա հայտարարագրել է երեք ձեռնարկությունում մոտ 13 մլն դրամ արժողությամբ բաժնետոմսեր։ Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացված 2 մլն 300 հազար դրամ, 2 մլն 225 հազար դրամ էլ իբրև շահաբաժինը, 5 մլն 533 հազար դրամ էլ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսավճար։ Սակայն նման ունեցվածքի պարագայում անգամ Բուլկի Արամը Արցախի պաշտպանական բանակին փոխանցել է ընդամենը 417 հազար 941 դրամ, կամ նույնն է, թե 870 դոլար, որը նրա մեկ ամսվա պաշտոնական աշխատավարձն է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր