Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի խորհրդի նիստում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրադրությունը
Այսօր` պրիլի 29-ին, տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդի նիստ, որը վարել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի ծառայությունից։
Նիստի հիմնական թեման եղել է Ղարաբաղյան հակամարտությունը, նրա շուրջ ձևավորված նոր իրավիճակը և հնարավոր զարգացումները, ասվում է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնահարցի համատեքստում ներքաղաքական նոր իրավիճակի առաջացմանը և Ազգային ժողովում «Հայ Ազգային Կոնգրես»-ի գործունեությանը:
Նիստին հրավիրված են եղել նաև գործընկեր Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:


