1415 դիտում
16:14 29-04-2016
Առաքելությունը` կամավորականության և հանդուրժողականության մշակույթի տարածում
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է "ԱՄՆ Խաղաղության կուրպուսի" (ԽԿ) հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը` ղեկավար Չարլզ Էնսիսոյի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` նախարարը կորևորել է այն հանգամանքը, որ ԽԿ-ի կամավորներն ավելի քան 20 տարի է, ինչ մեր հանրապետության տարբեր մարզերում նպաստում են անգլերեն լեզվի ուսուցման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: "Կոնկրետ կրթական, երիտասարդական ծրագրերին աջակցելուց բացի, կարծում եմ, մեկ այլ կարևոր առաքելություն են իրականացնում "Խաղաղության կորպուսի" կամավորականները, նրանք` իրենց գործունեությամբ նպաստում են կամավորականության և հանդուրժողականության մշակույթի տարածմանը",-նշել է Լևոն Մկրտչյանը:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄՆ Խաղաղության կուրպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Չարլզ Էնսիսոնն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին` Հայաստանի ուսումնական հաստատություններում իրենց կամավորների գործունեության հնարավորության ապահովման համար: Պարոն Էնսիսոնը տեղեկացրել է, որ ներկայում ԽԿ-ի կամավորները Հայաստանի ուսումնական հաստատություններում անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելուն զուգընթաց` իրենք ևս ծանոթանում են հայ մշակույթին, սովորում` հայերեն: Նշվել է նաև, որ հեռահար ուսուցման ծրագրի շնորհիվ` հանրապետությունում վերապատրաստման դասընթացներ են անցել անգլերեն լեզու դասվանդող ավելի քան 100 ուսուցիչ:
Հանդիպման ընթացքում, հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները, նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները` առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
628 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
646 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները