Ի՞նչ քայլի է խանդի հողի վրա դիմել Լյովան՝ սիրահարված լինելով Ռոբերտի ընկերուհուն
Լյովա Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, սիրահարված լինելով Ռոբերտ Դումոյանի ընկերուհուն` Անահիտ Աղանիկյանին, խանդի հողի վրա մոտեցել է Ռոբերտ Դումոյանին և գործով չպարզված առարկայով մեկ անգամ հարվածել է Ռ. Դումոյանի գլխին:
Այսինքն, նա կատարել է հանցանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաննների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: