Ռուսաստանն արտաքսել է վրացի հայտնի «օրենքով գողին»
Մոսկվայի իրավապահները երկրից Վրաստան են արտաքսել հայտնի օրենքով գող Օթարիկ Զուգդիդսկուն, հաղորդում է Ria Novosti-ն:
ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը նշել է. «Ռուսաստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Լիպեցկի իրենց գործընկերների հետ ձերբակալել են Վրաստանի 36-ամյա քաղաքացի, այսպես կոչված, «օրենքով գող», քրեական շրջանակներում հայտնի «Օթարիկ Զուգդիդսկուն»»:
Բանտից դուրս գալուց հետո ՌԴ ՆԳՆ աշխատակիցների ուղեկցությամբ վերջինս արտաքսվել է Թբիլիսի: