8037 դիտում
10:30 29-04-2016
Այս գիշեր հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու Տավուշի ուղղությամբ գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ. ՀՀ ՊՆ
Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև 60 (19 արկ), 82 (128 արկ), 120 (5 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՌՊԳ-7 (2 արկ), ՀՀՆ-9 (2 արկ) ու ՀԱՆ-17 (27 արկ) տիպի նռնականետեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նմանատիպ նյութեր
4733 դիտում
11:06 22-04-2016
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 27 միջադեպ. ՀՀ ՊՆ
4420 դիտում
09:57 23-04-2016
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 8 միջադեպ.ՀՀ ՊՆ
Այս բաժնից
2197 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1066 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»