23580 դիտում
23:42 28-04-2016
Ի՞նչ է պետք իմանալ, երբ ճանապարհային ոստիկանը կանգնեցնում է Ձեզ
Ճանապարհային երթևեկության անվտանգությանն սպառնալու կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտվելու դեպքերում, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հետախուզման, տրանսպորտային միջոցներով ապօրինի բեռներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ, ինչպես նաև հետախուզվող անձանց տեղափոխման մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով՝
1) [b]կանգնեցնել[/b] տրանսպորտային միջոցները, [b]ստուգել [/b]ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը.
2) օրենքով սահմանված դեպքերում և կարգով [b]արգելել [/b]տրանսպորտային միջոցների և դրանց կցորդների շահագործումը.
3) [b]վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները[/b], ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում.
4) տրանսպորտային միջոցները վարելուց [b]մեկուսացնել այն անձանց[/b], որոնց նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու [b]ոչ սթափ վիճակում[/b] գտնվելու մասին, ինչպես նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց՝ արգելանքի տակ դնելով տրանսպորտային միջոցները և ապահովելով ուղևորների տեղափոխումն ու բեռների պահպանումը.
5) [b]արգելանքի տակ դնել[/b] հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից ավտոտրանսպորտային միջոցները.
6) սահմանափակել կամ արգելել փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը, եթե ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջներն ապահովված չեն.
7) իր իրավասության սահմաններում հսկողություն իրականացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման նկատմամբ:
[url=http://iravaban.net/125716.html]Իրավաբան.net [/url]
Նմանատիպ նյութեր
9233 դիտում
21:24 28-12-2015
Ոստիկանը կանգնեցնում է երթևեկելի գոտով ընթացող անգիտակից վարորդի բեռնատարը. տեսանյութ
Այս բաժնից
574 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
595 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները