100396 դիտում
14:23 28-04-2016
Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությամբ կալանավորվել են 4 քաղաքացի, որոնց մեջ է երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի 4 քաղաքացու նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիներն են՝ Արտյոմ Օրդուխանյանը, Դավիթ Մնացականյանը, Սարգիս Հակոբյանը և Սամվել Բարխոյանը:
Ա. Օրդուխանյանն ու Ս. Բարխոյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դ. Մնացականյանն ու Ս. Հակոբյանը մեղադրվում են նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Դատավոր Գայանե Մազմանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ԱԱԾ քննչական գլխավոր վարչության միջնորդությունը և նշված անձինք վերցվել են երկամսյա կալանքի:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կալանավորվածներից Ս. Բարխոյանը հանրությանը հայտնի երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
79023 դիտում
20:37 12-08-2016
4 քաղաքացի, որոնց մեջ է երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը՝ ևս 2 ամիս կմնան կալանքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ