5030 դիտում
15:40 28-04-2016
Ահազանգ Իջևանի անտառներից՝ ծառերի սպանդը շարունակվում է. ՀԲՃ. լուսանկարներ
Զանգվածային անտառհատումների մասին ահազանգերը շարունակվում են։ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն ու լուսանկարներն է ստացել Տավուշի մարզից, որի համաձայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության տարածքում կան բազմաթիվ ապօրինի ծառահատումներ։
Անտառում ամբողջ օրը տարբեր ուղղություններից լսվում են էլեկտրական սղոցների ձայներ` վաղ առավոտից մինչև ուշ երեկո: Այս լուսանկարներն արված են միայն հիմնական հողային ճանապարհին հարակից տարածքներում, բայց եթե մի քիչ գնանք անտառի խորքերը՝ պատկերն ահավոր կլինի (այդ տարածքում արված բոլոր լուսանկարներին կարող եք ծանոթանալ այս հղումով)։ Բազմաթիվ ավելի փոքր ճանապարհներ տանում են դեպի նոր հատված տարածքներ: Բոլոր կոճղերի վրա կրկին բացակայում են օրինական հատումը հաստատող նշումները։ Թափված փայտի թեփը թարմ է, իսկ կոճղերը սևացրած, քանի որ ձյութանման նյութ են լցնում դրանց վրա, որպեսզի ստեղծեն հին հատման տպավորություն: Կան տարածքներ, որտեղ հատված ծառերն այրել են անվադողերի օգնությամբ։
Մենք բազմիցս նշել ենք, որ Հայաստանի անտառների պահպանության և վերականգնման ուղղությամբ գործուն միջոցառումներ չձեռնարկելու դեպքում, մի քանի տասնամյակ անց մեր ժողովուրդն ականատես կլինի անտառապատ տարածքների կտրուկ նվազմանը՝ անկանխատեսելի էկոլոգիական հետևանքերով։
[url=http://www.armecofront.net/]Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար