211652_close_icon
views-count5939 դիտում article-date 10:42 28-04-2016

Այսօր թեժացումը այլևս էսկալացիայի նոր աստիճան չէ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրկին լարվել է, թեժացել։ Ընդ որում՝ այստեղ հատկանշական է արձանագրել մի կարևոր նրբերանգ։ Սահմանային իրավիճակում քառօրյա պատերազմից հետո, այսպես ասած, գնահատականի և հանրային ընկալման ելակետ է փոխվել։ Օրինակ՝ այն, ինչ կատարվում է այսօր, եթե համեմատենք մինչև քառօրյա պատերազմը եղած իրավիճակի հետ, ապա կլիներ հասարակական մեծ մտահոգություն առաջացնող զարգացում, էսկալացիայի նոր աստիճան։ Սակայն քառօրյա պատերազմից հետո գնահատման ելակետը, փաստորեն, այլ է, և այսօր թեժացումը այլևս էսկալացիայի նոր աստիճան չէ։ Իհարկե, դա բացարձակապես չի նշանակում, որ մտահոգության առարկա չէ, սակայն ակնհայտ է, որ թե՛ հանրային, թե՛ միջազգային կառույցների գիտակցության մեջ սա արդեն էսկալացիայի նոր աստիճան չէ, քանի որ քառօրյա պատերազմը «սահմանեց» պատերազմական նշաձող՝ այդպիսով ըստ էության Ադրբեջանին տալով այսպես ասած, «լոկալ» խախտումների ավելի բարձր աստիճանի հնարավորություն։ Այլ կերպ ասած՝ քառօրյա պատերազմի միջոցով Բաքուն չհասավ ռազմական հաջողությունների, սակայն ըստ էության կարողացավ ապահովել քաղաքական մի նոր ֆոն, որի պարագայում իր համար ստեղծեց, այսպես կոչված, ռազմական դիվանագիտության դրսևորումների կամ պարզապես ռազմական սադրանքների և շանտաժի ավելի մեծ մասշտաբի հնարավորություն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր