211652_close_icon
views-count2204 դիտում article-date 09:38 28-04-2016

Գրեթե անսփյուռք. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 26-ի դրությամբ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին մուտքագրվել էր 1 մլրդ 933 մլն 582.5 հազար դրամ, 2 մլն 434.6 հազար դոլար, 48.7 հազար եվրո և 51 մլն 992 հազար ռուսական ռուբլի։ Հատուկ հաշվեհամարին առկա գումարի մեծ մասը՝ 55%-ը, ՀՀ դրամով է։ Դոլարով փոխանցված գումարների տեսակարար կշիռը 33% է, ռուբլիով՝ 11%, եվրոյով՝ 1%-ից քիչ։ Քանի որ ՀՀ դրամով հնարավոր է փոխանցում կատարել միայն ՀՀ տարածքում, կարելի է եզրակացնել, որ փոխանցված գումարի մեծ մասը հայաստանյան ծագում ունի։ Իսկ երբ դիտարկում ենք ոչ թե փոխանցված գումարը, այլ փոխանցողների քանակը, ապա այս տարբերությունն ավելի ակնհայտ է դառնում։ Ապրիլի 26-ի դրությամբ ԼՂՀ հատուկ հաշվեհամարին փոխանցում են կատարել ընդհանուր առմամբ 4814 անհատներ և կազմակերպություններ, և այդ 4814 փոխանցումներից 4179-ը (87%-ը) ՀՀ դրամով են։ Այսինքն, Հայաստանից մասնակցությունը շատ ավելի մեծ է»։ [b]Մանրաման` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր