211652_close_icon
views-count1321 դիտում article-date 22:37 27-04-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Ապրիլի 27-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միկոյան փողոցում գտնվող դեղագործական ընկերության պահակակետի դուռը փակ է, հերթապահող պահակը ընկած է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են պահակակետի դուռը և հայտնաբերել հատակին անօգնական ընկած 1963 թ. ծնված Ս. Գ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Ս. Գ.-ը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: *** Ապրիլի 27-ին, ժամը 18.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 10 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր