211652_close_icon
views-count3365 դիտում article-date 21:39 27-04-2016

Ապրիլի 26-ի տվյալներով՝ Արցախին փոխանցվել է շուրջ 2 միլիարդ դրամ

Սույն թվականի ապրիլի 4-ից ի վեր կառավարությունում ձևավորված օպերատիվ շտաբի միջոցով նյութական աջակցություն է հավաքագրվում հիմնականում ռազմական գործողություններից տուժած քաղաքացիներին և Պաշտպանության բանակին աջակցելու համար: Ապրիլի 26-ի տվյալներով՝ աջակցության նպատակով մեծ ծավալի տարբեր ապրանքատեսակներ են ներկրվել Արցախ, որոնց միայն մի մասն է օպերատիվ շտաբի միջոցով փոխանցվել հասցեատերերին: Շտաբի կողմից պահեստավորված ապրանքները դասակարգվել են ըստ խմբերի և տրամադրվել Պաշտպանության բանակին, սահմանամերձ համայնքներից տեղահանված բնակչությանը, հիվանդանոցներին ու ռազմական հոսպիտալներին և սահման մեկնած կամավորների ընտանիքներին: Հայտնի է, թե ապրիլի 26-ի դրությամբ ովքեր և որքան գումար են փոխանցել ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին: Հավաքվել է շուրջ 1 միլիարդ 933 միլիոն դրամ, 2միլիոն 434 հազար դոլար, 48 730 եվրո, 51.99 միլիոն ռուբլի:

Նմանատիպ նյութեր