211652_close_icon
views-count2553 դիտում article-date 17:15 27-04-2016

Վթարային ջրանջատում Կենտրոնում և Նոր Նորքում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին ս.թ. ապրիլի 28-ին վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: 1. Ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Մհեր Մկրտչյան, Չայկովսկու, Մելիք Ադամյան, Ֆիրդուսու փողոցների, Հանրապետության փողոցի և փակուղու, Տիգրան Մեծի պող. 6-ից-12 զույգ, 1-ից- 15 կենտ, Խանջյան փող. 1-ից- 13, Բուզանդի փող. 1, 3, 5 համարների ջրամատակարարումը: 2. Ժամը 10.00-16.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: [b]«Երևան Ջուր» ՓԲԸ[/b]

Նմանատիպ նյութեր