211652_close_icon
views-count4228 դիտում article-date 16:58 27-04-2016

Ինչու է գոմաղբի պատճառով Արտակը ծեծել հարեւանին եւ նրա կյանքին վտանգ սպառնացող վնասվածք պատճառել

Արտակ Սոսիկի Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ փողոցում հանդիպելով հարևան Ռուստամ Նորիկի Ամիրյանին՝ վերջինիս կողմից գոմաղբն իր տան դիմացի հատվածում լցնելու և այն իր պահանջով շուտափույթ այնտեղից մաքրելու հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում բռունցքներով ու ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի և մարմնի մյուս մասերին` Ռուստամ Ամիրյանին պատճառելով գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի աջ քունքային շրջանի կոնտուզիոն հեմորագիկ օջախի, սուբարախնոիդալ արյունազեղման, գլխուղեղի այտուցի, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդի, աջ վերին, ստորին կոպերի, ձախ ատորին կապի եզրային շրջանի, վերին շրթունքի արյունազեղումների ձևով, կյանքին ծանր վտանգ սպառնացող վնաս: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր