32-ամյա Էդգարը ոտքով հարվածել է իր կնոջը և կյանքին սպառնացող վտանգ հասցրել
32-ամյա Էդգար Սարդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի Ազատամարտիկների 3-րդ նրբանցքի իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ` Նելլի Ստեփանյանի հետ, որի ընթացքում մեկ անգամ ոտքով հարվածել է վերջինիս որովայնի ձախ մասին: Արդյունքում նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող:
Է. սարդարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: