1363 դիտում
13:07 27-04-2016
Հայաստանում է ԱՀԿ և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի փորձագիտական խումբը
ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման հավաստիությունը գնահատելու և դրա վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու առաքելությամբ ժամանած Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի փորձագիտական խմբի աշխատանքային հանդիպումը ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:
Խմբի ղեկավար, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի վարակիչ հիվանդությունների և առողջության պահպանման բաժնի տուբերկուլոզի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և հեպատիտների միացյալ ծրագրի մասնագետ Լալի Խոտենաշվիլին մանրամասն ներկայացրել է առաջիկա 5 օրվա աշխատանքները: Խումբը կաշխատի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում, կայցելի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, Առողջապահության ազգային ինստիտուտ, Երևանի և Գեղարքունիքի մարզի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող մի շարք կազմակերպություններ:
Փորձագիտական խումբն այցի վերջում կներկայացնի առաքելության նախնական արդյունքներն ու առաջարկությունները, որից հետո ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում տեղի կունենա առաքելության ամփոփիչ աշխատաժողովը շահագրգրիռ պետական, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրական պատասխանի դեպքում Հայաստանը կարող է հավակնել մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման կարգավիճակ ունեցող երկրի հավաստագիր ստանալուն:
Նմանատիպ նյութեր
1026 դիտում
15:26 11-04-2015
Սահմանվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի հիմնական ստացողները
3564 դիտում
20:30 10-06-2016
ՄԱԿ-ի անդամ պետություններն ընդունեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում քաղաքական հռչակագիր