1501 դիտում
12:41 27-04-2016
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Կիպրոսում, Սերբիայում և Ալբանիայում
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին Կիպրոսում և Սերբիայում:
Ապրիլի 14-ին Կիպրոսի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը, որից հետո ելույթ ունեցավ կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:
Ապրիլի 20-ին Նիկոսիայի համալսարանի UNESCO–ի ամբիոնը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի Ոգեկոչման հանձնախմբի նախաձեռնությամբ հրատարակված «Հայկական Ցեղասպանությունը 1914-1923թթ. և անոր նախորդող տարիներին Յոյն Կիպրական մամուլին ընդմեջեն» խորագրով գրքի հունարեն և անգլերեն տարբերակի շնորհանդեսը:
Ապրիլի 23-ին Նիկոսիայում տեղի ունեցավ երիտասարդական քայլարշավ Նիկոսիայի Մակարիոս պողոտայից դեպի Արմենիաս և Լիմասոլ պողոտաների խաչմերուկ, այնուհետև դեպի Ս.Աստուածածին եկեղեցին: Եղեռնի Նահատակների հուշահամալիրի առջև տեղի ունեցավ միջոցառում, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Կաթողիկոսական փոխանորդ գերաշնորհ Տ. Նարեկ Արքեպիսկոպոսը և կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: Օրվա բանախոսն էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը: Տեղի ունեցավ նաև ծաղկեպսակների զետեղման արարողություն:
Ապրիլի 24-ին Նիկոսիայում տեղի ունեցավ իրազեկման ավանդական հեծելարշավը, որի ավարտին Սուրբ Աստուածածին եկեղեցում կատարվեց Սուրբ Պատարագ:
Սերբիայի հայ համայնքը ապրիլի 24-ին Սուրբ Գաբրիելի եկեղեցում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառում և մոմավառություն` ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում զոհված անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
Բացման խոսքով հանդես եկավ Սերբիայի հայ համայնքի փոխնախագահ Մարինե Մանուկյանը` դատապարտելով Արցախի հանդեպ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան:
«Ցավում ենք և դատապարտում» խորագրով միջոցառման ընթացքում Թուրքիային և Ադրբեջանին դատապարտող ելույթներ ունեցան համայնքի այլ ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսման կարգ:
Ապրիլի 24-ին Ալբանիայի հայ համայնքը և ՀՀ պատվավոր հյուպատոս Վ. Փիրանյանին Տիրանայի «Սար» հյուրանոցի դահլիճում կազմակերպել էին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Տիրանայում և Դուրրեսում բնակվող հայերը: Ցեղասպանությանը նվիրված ելույթներից հետո ներկաները դիտել են Արցախի մասին հայ երիտասարդների պատրաստած վավերագրական ֆիլմը:
URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2016/04/24/gen101_cypr_serb_alb/
Ministry of Foreign Affairs of Republic of Armenia Official Site
11:42 (34 мин. назад)
кому: мне
армянский
английский Перевести сообщение
Отключить для языка: армянский
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում
2016-04-24
Ապրիլի 24-ին, Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ:
Ելույթով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Հայոց Թեմի տեղապահ Գուսան Վարդապետ Ալճանյանը, Շվեյցարահայ միության նախագահ Նժդեհ Խաչատուրյանը և Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ:
Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառւոմների շրջանակում Ժնեւի հայկական կենտրոնում ցուցադրվեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։
Նմանատիպ նյութեր
1670 դիտում
16:32 25-04-2016
Մոսկվայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
2161 դիտում
16:43 26-04-2016
Ռումինիայում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
2298 դիտում
14:26 26-04-2016
Սիրիայում նույնպես Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել