211652_close_icon
views-count2056 դիտում article-date 22:22 26-04-2016

Ղազախստանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Ապրիլի 24-ին Աստանայում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում: Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Վերափոխման Մայր տաճարում վարդապետ հայր Սերգիյը մատուցեց սրբադասված նահատակների բարեխոսության կարգ: Հայր Սերգիյն իր խոսքում նշեց, որ «թուրքերը սպանել են քրիստոնյա հայերին ազգային և կրոնական պատկանելության համար» և «այսօր նույնը ոճիրը կրկնում է «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունը Սիրիայում ապրող հայերի, ասորիների, եզդիների նկատմամբ»: Այնուհետև ելույթ ունեցավ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը: Նա, մասնավորապես, նշեց. «Ապրիլի 24-ին աշխարհի բոլոր ծայրերում բնակվող հայերս համախումբ ոգեկոչում ենք մեր զոհերի հիշատակը և հայտնում՝ քանի դեռ միջազգայնորեն չի ճանաչվել ու դատապարտվել Մեծ Եղեռնը, նման ոճրագործությունների կրկնությունը չի կարող բացառվել ապագայում»

Նմանատիպ նյութեր