«Բավարիան» հաստատեց, որ բանակցություններ է վարում Մաթս Հումելսի հետ
Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է այն տեղեկությունները, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսին:
«Ընդհանուր առմամբ, կարող եմ հաստատել «Բորուսիայի» նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեի խոսքերն այն մասին, որ մենք բանակցություններ ենք վարում Հումելսի տրանսֆերի շուրջ:
Բոլոր դեպքերում, տեղափոխությունը կախված է երեք կողմերի որոշումից, այնպես որ, ավելին չեմ կարող ասել», նշել է Ռումենիգեն:
Նշենք, որ Հումեսլի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30 մլն եվրո: Գերմանիայի հավաքականի պաշտպանը հենց «Բավարիայի» սան է և 2009թ. 4 մլն եվրոյով տեղափոխվել էր «Բորուսիա»: