211652_close_icon

Ելնելով իրավիճակից, «Կենտրոն» հեռուստաընկերությունը չեղարկել է Լա Լիգայի հանդիպման ուղիղ հեռարձակումը

views-count5920 դիտում article-date 17:59 27-09-2020
Կենտրոն հեռուստաընկերության մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի ֆուտբոլասերներ։ Հաշվի առնելով Արցախում սկիզբ առած լայնածավալ մարտական գործողությունները, ստեղծված իրավիճակը, մեր ուշադրությունը սահմանին սևեռելու կարեւորությունը, ձեռքներս իրադրության զարկերակի վրա պահելու հրամայականը, Կենտրոն հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է` չեղարկել Իսպանիայի Պրիմերայի 3-րդ տուրի` ժամը 18-ին նախատեսված Ատլետիկո - Գրանադա հանդիպման ուղիղ հեռարձակումը։ Հայցում ենք ֆուտբոլային հասարակության ներողամտությունը, բայց նաեւ համոզված ենք, որ մեր որոշումը կընդունվի ըմբռնումով։ Լրացուցիչ տեղեկությունների դեպքում կհայտնեմ հավելյալ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր