5615 դիտում
16:04 26-04-2016
Երևանում մեկնարկել է «ԱԱՀ-ի խարդախությունների դեմ պայքար» խորագրով միջազգային համաժողովը
Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 26-28-ը Երևանում մեկնարկել է «ԱԱՀ-ի խարդախությունների դեմ պայքար» խորագրով միջազգային համաժողով: Հայաստանի հարկային ծառայությունն արդեն 6-րդ տարին է, ինչ միացել է IOTA-ին և արդեն 5-րդ տարին է` կազմակերպության համաժողովներն անցկացվում են նաև Հայաստանում: Համաժողովի թեման շարունակում է արդիական լինել և առանձնահատուկ կարևորություն ունենալ հարկային մարմինների համար:
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի դիտարկմամբ` եռօրյա համաժողովը հնարավորություն կընձեռի քննարկել ԱԱՀ-ի խարդախությունների դեմ պայքարի վերջին զարգացումները, հիմնական մտահոգությունները, ուսումնասիրել միջազգային լավագույն փորձն ու ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ, ինչպես նաև կնպաստի Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության անդամ երկրներում ավելի ներդաշնակ և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմանը: ԱԱՀ-ի խարդախությունների դեմ պայքարն առանձնակի կարևորություն է ստանում նաև տարբեր ինտեգրացիոն գործընթացների համատեքստում, Հայաստանի դեպքում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում:
Ըստ Վախթանգ Միրումյանի, միջազգային պրակտիկայում ամենատարածվածն ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի գերավճարներից ստացված խախտումներն են: Հաշվի առնելով վերջին տնտեսական զարգացումները՝ կարևորվում է ԱԱՀ-ի խարդախությունների դեմ պայքարում հարկային մարմինների միջև տեղեկատվության արդյունավետ փոխանակման համակարգի առկայությունը: ՊԵԿ նախագահի տեղակալի տեղեկացմամբ` վերջին տարիներին ՀՀ հարկային մարմնի կողմից իրականացված օրենսդրական և վարչարարական աշխատանքներն ուղղված են եղել ԱԱՀ-ի խարդախությունների կանխմանը, անհրաժեշտ հսկողական գործիքների ներդրմանը, խախտումների դեպքերի նվազեցմանը:
Աշխատանքներն իրականացվել են ինչպես օրենսդրական կարգավորումների, այնպես էլ վարչարարական կարողությունների ներդրման, այդ թվում՝ էլեկտրո-նային կառավարման համակարգի կատարելագործման միջոցով. «Մեր կարծիքով` ունենք բավականին կայացած համակարգ, խոսքը էլեկտրոնային կառավարման համակարգի մասին է, որը հնարավորություն է տալիս կառավարել ռիսկերը»:
Հաշվի առնելով արդեն իսկ ձեռքբերված հաջողությունները` ՀՀ հարկային մարմինը շարունակում է կարևորել այս ոլորտում բոլոր անհրաժեշտ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կընձեռի արդյունավետ պայքարել ԱԱՀ խախտումների դեմ: Արդյունավետ գնահատելով ՊԵԿ-ի մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին, IOTA ներկայացուցիչ Դևիդ Վուդսն ընդգծել է, որ Հայաստանը պայքարում է ԱԱՀ-ի կեղծիքների դեմ, հետևաբար եվրոպական փորձի համադրումը կարող է նպաստել պայքարի մեթոդների կատարելագործմանը:
[b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
3335 դիտում
13:44 31-05-2017
ՊԵԿ. գործարկվել է ԱԱՀ-ի զրոյական գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման պարզեցված ընթացակարգ
Այս բաժնից
709 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1405 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ