Ով ուզում է, գալիս, երկիրը թալանում է, հետո ասում` ցտեսություն ձեզ. Ն. Զոհրաբյանն առաջարկեց ոչ միայն արտոնություն չտալ, այլև պատասխանատվության կանչել Միխայիլ Բաղդասարովին
ԱԺ-ում Հրազդանի ցեմենտի գործարանի հարկային պարտավորությունների տույժերի դուրսգրման մասին օրինագծի քննարկմանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Ով ուզում է, գալիս, երկիրը թալանում է, հետո ասում` ցտեսություն ձեզ: Թող գա, պեղեք, գտեք, թող գա ու կրի պատասխանատվոթյուն»:
Նշենք, որ օրինագծի քվեարկության համար «Օրինաց երկիր» խմբակցությունից Մհեր Շահգելդյանը վերցրեց 20 րոպե ընդմիջում, որից հետո վերադառնալով` ԱԺ- ն 54 կողմ, 1 դեմ ձայներով քվեարկեց և որոշումը չանցավ քվորումի բացակայության պատճառով:
Գրանցված 102 պատգամավորներից 48-ը չէին մասնակցել քվեարկությանը: