211652_close_icon
views-count1769 դիտում article-date 13:41 26-04-2016

Ավտոմեքենայից ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողները ապօրինի զենք-ռազմամթերք պահելու կասկածանքով Վարդենիսի Երևանյան փողոցից, իր անձնական օգտագործման «GMC ENVOY» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Կարեն Հ.-ին: Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգ և մեկուսիչ, ժապավենով իրար ամրացված երկու պահունակ` լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 47 փամփուշտով: Կարեն Հ.-ն հայտարարել է, որ ինքնաձիգը և փամփուշտներով պահունակները գտել է նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի «Սև հողեր» կոչվող տարածքից: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր