44622 դիտում
12:04 03-09-2023
Կրակոցներ Երևանում. «Ասալա» թոնրատան մոտ գտնվող «Պարադիս» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է ինքնաձիգ, կրակված փամփուշտներ ու պարկուճներ. ժամանել է Երևանի ոստիկանապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թամանցիներ փողոցում գործող «Ասալա» թոնրատան հարևանությամբ գործող «Պարադիս» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Աղասյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 հատ 7.62 տրամաչափի փամփուշտ և 12 հատ պարկուճ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների հետ, ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով Թամանցիների փողոցի 57 հասցեից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 3 քաղաքացու:
Գ. Շամշյանի տեղեկություններով նրանք են՝ Երևանի բնակիչներ, 29-ամյա Հրայր Լալայանը, 29-ամյա Աշոտ Սարգսյանը և 25-ամյա Գևորգ Գինոսյանը:
Արդեն տեղում, փաստերի ճնշման տակ, Հ. Լալայանը հայտնել է, որ հայտնաբերված ինքնաձիգից ինքն է կրակոցներ արձակել:
Նշված անձինք և հանցագործության գործիք ինքնաձիգը ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+