211652_close_icon

Այս շաբաթվա վերջին ՀՅԴ-ն հերթական գաղտնի ժողովն է անելու. «Հայկական ժամանակ»

views-count2309 դիտում article-date 09:23 26-04-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այս շաբաթվա վերջին (ապրիլի 28,29) Հայ հեղափոխական դաշնակցությունը հերթական գաղտնի ժողովն է անելու։ Տեղի է ունենալու ՀՅԴ գերագույն ժողովը, որի ժամանակ նաև ընտրվում է գերագույն մարմնի նոր կազմը։ Թե ինչ փոփոխություններ կանի դաշնակցությունը իր ղեկավար մարմնում, դեռ հստակ չէ։ Սույն ժողովում քննարկվելու են նաև մի շարք կարևորագույն հարցեր, որից հետո կընդունվի հայտարարություն։ Ժողովի վայրը ևս գաղտնի է պահվում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր