1747 դիտում
20:55 25-04-2016
Վարչապետն ընդունել է Լիբանանի աշխատանքի նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի աշխատանքի նախարար Սեջեան Էլ Ազզիին:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակում Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումին և Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումներին Լիբանանի բարձրաստիճան մասնակցության համար և բարձր գնահատել Լիբանանի իշխանությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ դա վկայում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, և Հայաստանը պատրաստակամ է շարունակել Լիբանանի հետ փոխշահավետ գործակցության զարգացումը: Երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման և առկա ներուժի լիարժեք իրացման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ակտիվ աշխատանքը:
Իր հերթին Սեջեան Էլ Ազզին ընդգծել է, որ հայ և լիբանանցի ժողովուրդներին կապում է դարավոր պատմական բարեկամությունը, և Լիբանանը միշտ Հայաստանի կողքին է՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու և ապագայում նման ոճրագործությունները կանխելու պայքարում:
Պարոն Ազզին նշել է, որ Լիբանանը կարևորում է մեր երկրի հետ արդյունավետ փոխգործակցության խորացումը և տնտեսական կապերի ակտիվացումը:
Նա նշել է, որ Լիբանանի կառավարությունը ողջունում է լիբանանցի գործարարների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելը, և տեղեկացրել, որ իր այցի ընթացքում հանդիպել է Հայաստանում գործող լիբանանյան մի շարք ընկերությունների ղեկավարների, ովքեր իրենց գոհունակությունն են հայտնել մեր երկրում ծավալած գործունեության և ՀՀ իշխանությունների ցուցաբերած աջակցության կապակցությամբ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանը և ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
732 դիտում
20:38 03-07-2014
Վարչապետն ընդունել է Լիբանանի հայազգի նախարարին
797 դիտում
20:04 24-04-2015
Վարչապետն ընդունել է Լիբանանի արտաքին գործերի նախարարին
1878 դիտում
21:17 25-04-2016
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Լիբանանի աշխատանքի նախարարին
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»