slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
2015 թ-ին աշխարհում մալարիայից մահացել է 438 հազար մարդ
211652_close_icon

2015 թ-ին աշխարհում մալարիայից մահացել է 438 հազար մարդ

views-count1917 դիտում article-date 13:49 25-04-2016
Յուրաքանչյուր տարի ապրիլի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում է Մալարիայի համաշխարհային օրը: Թեև 2000 թվականից սկսած աշխարհում մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, սակայն այն շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից, քանի որ հարյուրավոր երկրներ տեղակայված են մալարիայի տեղաճարակային տարածքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր հայտարարեց, որ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը հասել է 2015 թվականին իր առջև դրված նպատակին և դարձել է աշխարհում մալարիայից լիովին ազատ առաջին տարածաշրջանը: Մալարիայի փոխանցման դեպքերի քանակը կրճատվել է 1995 թվականին գրանցված 90000 դեպքից մինչև 0 դեպք 2015 թվականին: Սա մեծ ձեռքբերում է Եվրոպական տարածաշրջանի և համաշխարհային հանրության համար մալարիայի վերացման պայքարում: Սակայն անհրաժեշտ է պահպանել զգոնությունը և հավատարիմ մնալ քաղաքական հանձնառությանը, որպեսզի թույլ չտալ հիվանդության վերադարձը և պահպանել մալարիայինց ազատ գոտու կարգավիճակը: Համախմբվելով մի ընդհանուր նպատակի շուրջ` կարող ենք վերացնել մալարիան ամենուր: Եվրոպական տարածաշրջանը ազատ է մալարիայից, բայց 3,2 միլիարդ մարդ գտնվում է վարակման վտանգի ներքո: Նշենք, որ անցած տարվա ընթացքում մալարիան 438000 մարդու մահվան պատճառ է դարձել: 2006 թվականից ի վեր Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել և 2011 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունը վկայագրել է որպես մալարիայից ազատ տարածք: Այսօր մալարիայի համաշխարհային օրվա կապակցությամբ մեր համերաշխությունն ենք հայտնում աշխարհում մալարիայի դեմ պայքարող բոլոր ուժերին և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով կարող ենք ապահովել մալարիայի կրկին արմատավորման կանխարգելումը Հայաստանում:

Նմանատիպ նյութեր