211652_close_icon

Հրդեհ վագոն-տնակում

views-count2348 դիտում article-date 19:55 24-04-2016
Ապրիլի 24-ին, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկին հարակից վագոն-տնակում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.00-ին, մարվել՝ 16.20-ին: Վանաձոր քաղաքի Վարդանանց 4-րդ փողոցում այրվել է Ն. Մ.-ին պատկանող թիվ 13 վագոն-տնակի տանիքը (մոտ 2 քմ), փայտյա կոնստրուկցիաներ մոտ (0.5 քմ) և տնակի հարևանությամբ կուտակված մոտ 1.5 խմ կենցաղային աղբ:

Նմանատիպ նյութեր