Կասպից ծովում ռուսական տանկեր է այրվել. կա զոհ
Կասպից ծովում այսօր ռուսական տանկեր է այրվել: Այդ մասին տեղեկացնում է Ria Novosti-ն:
Նախնական տվյալների համաձայն՝ 1 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի այրվածքներ: Վերջիններս նավի անձնակազմի անդամներ են:
Աղբյուրը հայտնել է, որ անձնակազմի մնացած 10 անդամները տարհանվել են և տեղափոխվել մոտակայքում գտնվող այլ նավը: Հրդեհը մարելու գործին են կցվել նաև ադրբեջանական ԱԻՆ ծառայողները: Ուղարկվե է նաև հակահրդեհային նավ և 2 ուղղաթիռ: