Կասպից ծովում իրանական ուղղաթիռ է կործանվել. կա 5 զոհ
                        Այսօր՝ նոյեմբերի 27-ին,  Իրանական նավթային ազգային ընկերության ուղղաթիռն ընկել է Կասպից ծովը: Այս մասին հայտնում է TACC-ը: 
Իրանի Մազենդերան նահանգի հարևանությամբ  տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող  բոլոր 5 մարդիկ: 
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել տեխնիկական խնդիրների պատճառով: Այս պահին փրկարարական ջոկատներին հաջողվել է գտնել զոհվածներից միայն 3-ի դիերը:
 IRNA գործակալության տվյալներով՝  Ми-17 ուղղաթիռը վաղ առավոտյան Ամիր Քաբիրից  դուրս է եկել՝ նավթային ընկերության վիրավոր աշխատակցին հիվանդանոց հասցնելու նպատակով, սակայն 20 կմ թռիչքից հետո Կասպից ծովում վթարի է ենթարկվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

