211652_close_icon
views-count1196 դիտում article-date 13:57 23-04-2016

Փախստականների զանգվածային տեղահանման խնդիրը` ողջ աշխարհով մեկ. ցեղասպանագետ Սթիվեն Լաքերթ

Փախստականների զանգվածային տեղահանման խնդիրը ողջ աշխարհում է առկա: Այս մասին այսօր «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues-ի քննարկումների ժամանակ նշեց Հոլոքոստի ուսումնասիրության Լևինի անվան ինստիտուտի ծրագրերի ավագ կուրատոր, ԱՄՆ Հոլոքոստի թանգարան-ինստիտուտը ներկայացնող դոկտոր Սթիվեն Լաքերթը: Հիշեցնենք, որ քննարկմանը մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետներ և մարդասիրության ոլորտի առաջատար մասնագետներ: Նախքան այդ, միջոցառման բացումը կատարած Մեծ Բրիտանիայից Էդ Ուիլյամը նշեց, որ քննարկումների նպատակներից մեկը մարդասիրական հարցերի հրապարակայնացնումն ու դրանց վրա և ուշադրություն հրավիրելն է: «Նման նախաձեռնություններն ուղղված են ցեղասպանություններրի կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը։ Հայոց ցեղասպանությունից հետո հնչել են բազմաթիվ ձայներ՝ եկեղեցու, ԶԼՄ-ի, դիվանագետների, անհատների, նրանք բարձրացրել են այս հարցերը, որ անուշադրության չմատնվեն։ Բայց 100 տարի անց էլ մարդիկ զարմանում են տեղի ունեցածի վրա»,-ավելացրեց ցեղասպանագետը:

Նմանատիպ նյութեր