Ջորջ Քլունին ցանկանում է Կալիֆորնիայի նահանգապետ դառնալ
Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին նախատեսում է մասնակցել Կալիֆորնիայի նահանգապետի ընտրություններին, հաղորդում է բրիտանական The Daily Mirror-ը հղում անելով դերասանի շրջապատից իր աղբյուրին:
Ըստ հրապարակաման, դերասանի հեղինակությունը Դեմոկրատական կուսակցությունում բարձր է, այդ իսկ պատճառով նահանգապետի պաշտոնը Հոլիվուդի հայրենիքում իդեալական համապատասխանում է Քլունիին:
«Ջորջը լավ հարաբերությունների մեջ է դեմոկրատների ու անձամբ նախագահ Բարաք Օբամայի հետ, և Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը նրան շատ է գրավում»,- ասել է աղբյուրը:
53-ամյա դերասանը ակտիվորեն զբաղվել է հասարակական աշխատանքով ՄԱԿ-ում որպես խաղաղության դեսպան 2008- 2014 թվականներին: