Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում ապրիլի 23-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի և 27-ի երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
[img]/ups/images/0140674001461388063736866.jpg[/img]
Երևանում ապրիլի 23-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի և 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
[img]/ups/images/0618219001461388086113622.jpg[/img]


