Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը բաց կթողնի Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի` «Շտուտգարտի» հետ հանդիպումը:
26-ամյա գաբոնցին մարզման ժամանակ ոտնաթաթի վնասվածք է ստացել և կաղալով հեռացել հանդերձարան:
«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հայտնել է, որ խաղացողը մարզումները կսկսի հաջորդ շաբաթ:
Նշենք, որ Օբամեյանգը վնասվածքի պատճառով արդեն բաց էր թողել Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչ խաղը` «Հերտայի» հետ (3:0):