«Արսենալի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Դանի Ուելբեկը «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի առաջնության 37-րդ տուրի խաղում ստացած վնասվածքից հետո վիրահատության է ենթարկվել:
25-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 9 ամիս` աջ ծնկի վիրահատությունից հետո: Դա նշանակում է, որ նա չի մասնակցի 2016թ. Եվրոպայի առաջնությանն ու խաղադաշտ կվերադառնա միայն 2017 թվականին: