«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում` «Էյբարի» հետ խաղում (0:4) մրցակցի կոպիտ խաղի պատճառով ոտնաթաթի վնասվածք է ստացել:
Հաղորդվում է, որ 28-ամա խաղացողը շարքից դուրս է եկել մոտ 1 ամսով: Դա նշանակում է, որ Բուսկետսը չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին հանդիպմանը` ընդդեմ ՊՍԺ-ի, որը կայանալու է փետրվարի 14-ին:
Ֆուտբոլիստի ապաքինման վերջնական ժամկետները կհստակեցվեն ավելի խորացված բուժհետազոտությունից հետո: