211652_close_icon
views-count2236 դիտում article-date 22:33 01-08-2014

«Բորուսիա»-«Կիևո»`1:0. Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը

Դորտմունդի «Բորուսիա»-ն շարունակում է նախապատրաստվել առաջիկա մրցաշրջանին: Քիչ առաջ Յուրգեն Կլոպի թիմը իր հերթական ստուգողական հանդիպումը անցկացրեց ավստրիական Ալտախ քաղաքում: Այս անգամ դորտմունդցիները իրենց ուժերը չափեցին իտալական Ա սերիայի ներկայացուցիչ «Կիևո»-ի հետ: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով` ի հօգուտ գերմանական թիմի: Դորտմունդյան ակումբի կազմում հանդիպումը բաց թողեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները,հայ խաղացողը հանդիպմանը չի հայտավորվել մկանային խնդիրների պատճառով: [img]https://pbs.twimg.com/media/Bt-DRcgIUAAUy8-.jpg:large[/img]

Նմանատիպ նյութեր