Սողանք՝ Հնդկաստանում. կան զոհեր
Առնվազն 16 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Չինաստանի հետ սահմանային գոտում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքով:
Ինչպես հայտնում է Times of India-ն, սողանքի վայրում մինչև այս պահը գտնվել է 16 մարդու դի:
Ինչպես հայտնի է դարձել, սողանքային փլուզումը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Արունչալ-Փրադեշ շրջանում, Փհալմա գյուղի մոտ: Այն առաջացել էր հորդառատ անձրևների հետևանքով:
Թերթը նշում է, որ հողի տակ դեռևս մարդիկ կարող են լինել: Նշված վայրում փրկարարները շարունակում են աշխատանքները: