211652_close_icon
views-count4220 դիտում article-date 10:26 15-11-2015

Խոշոր սողանք` Չինաստանում. կան մի քանի տասնյակ զոհեր

Չինաստանում խոշոր սողանքի հետևանքով 16 մարդ է զոհվել, ևս 33-ը անհայտ կորած են համարվում: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Սողանքը տեղի է ունեցել Չժեցզյան նահանգի Լիշույ քաղաքի մոտակայքում: Ցեխահոսքի տակ է մնացել մոտ 30 տուն: Սողանքի վայրում աշխատում են փրկարարները` հատուկ տեխնիկայի գործադրմամբ: Երկրաբանները պարզում են` ինչ հանգամանքներում է տեղի ունեցել սողանքը:

Նմանատիպ նյութեր