211652_close_icon
views-count2154 դիտում article-date 12:37 22-04-2016

Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը անչափահասին վրաերթի էր ենթարկել և դեպքի վայրից դիմել փախուստի

2015 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Միհրան Հ.-ն իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անչափահաս Նարեկ Գ.-ին և նրա առողջությանն անզգուշությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այնուհետև նույն պաշտոնատար անձը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել է փախուստի: Հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առերևույթ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր