Uber ընկերությունը 100 մլն դոլար կվճարի տաքսիստներին
Ամերիկյան հայտնի Uber ընկերությունը համաձայնվել է 100 մլն դոլար վճարել, որպեսզի հարթի Կալիֆորնիայում օնլայն տաքսի ծառայության վարորդների կարգավիճակին վերաբերյալ դատարան ներկայացված միասնական հայցի շուրջ վեճը, հաղորդում է BBC-ն:
Համաձայնությունը պետք է բավարարի դատարանը, համաձայն որի ընկերությունը նախկինի պես կկարողանա դասակարգել իր վարորդներին ոչ թե որպես նահանգային աշխատողների, այլ որպես մասնավոր տաքսիստների:
Նշվում է, որ եթե ընկերությունը տանուլ տար հայցը, ապա պետք է ստիպված լիներ ճանաչել իր բոլոր աշխատողների և վճարեր բժշկական ծառայությունների, ինչպես նաև ավտոմեքեանների վերանորոգման համար: