14321 դիտում
08:34 22-04-2016
Ի՞նչ է հետը բերել Լավրովը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան: Նրա՝ Երևան ժամանելուն պես Ադրբեջանի ԱԳՆ-ն մի անհեթեթ հայտարարություն տարածեց՝ փորձելով քառօրյա պատերազմի մեղքը գցել Հայաստանի վրա: Այս քայլով ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ ԼՂՀ բանակցությունները թևակոխել են մի փուլ, որի ընթացքում փորձ է արվում հայկական կողի վրա ճնշում գործադրելով՝ ինչ-որ փաստաթուղթ պարտադրել: Սակայն այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը:
Մասնավորապես, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին հավաստիացրել էր, թե ոչ մի փաստաթուղթ էլ սեղանին չկա: «Փաստաթուղթը Մադրիդն է, Կազանն է, բայց կոնկրետ այս պահին փաստաթուղթ չկա:
Լավրովը գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ սա իր այցն է, որի ընթացքում քննարկվելու է հարաբերությունների լայն շրջանակ: Եվ բնական է՝ չի կարող շրջանցվել, այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո, իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»,- ասել է Քոչարյանը:
Փոխարենը ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկ «Ռիա նովոստի» գործակալությանն ասել է. «Սերգեյ Լավրովը դատարկաձեռն ոչ մի տեղ չի ուղևորվում»: Միևնույն ժամանակ նա չի հստակեցրել, թե Լավրովը կոնկրետ ինչ առաջարկներով է ժամանում Հայաստան:
«Ասել, որ դա պլան է, ծրագիր է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի: Խոսքը որոշակի մշակումների մասին է, կարգավորման հունի մեջ մի շարք գաղափարների քննարկման մասին: Դրանում էլ կայանում է միջնորդի մեր առաքելությունը, որպեսզի զրուցենք կողմերի հետ, քննարկենք հնարավորությունները, լսենք նրանց խնդիրները, առաջարկենք համապատասխան լուծումներ»,- ասել է Զախարովան:
Հույս ունենանք, որ գոնե այսօր Հայաստանի իշխանությունները կհրապարակեն Լավրովի առաջարկի էությունը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2313 դիտում
16:03 07-12-2022
Լավրովը փաստեց՝ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Սերգեյ Լավրովը ճիշտ չէր. Ալեն Սիմոնյան
4930 դիտում
09:32 20-09-2017
Հետը կխոսես, քեզ չի նայում. Կիպրոսահայ գործարարը դժգոհում է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից. «Ժողովուրդ»
1840 դիտում
08:55 19-03-2024
Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավորին աշխատանքի է տեղավորել, որ հետը Փարիզ տանի․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1474 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1033 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»