4044 դիտում
20:06 21-04-2016
Արփինե Հովհաննիսյանի արձագանքը Ադրբեջանի արդարադատության նախարարին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի ընթացքում արձագանքել է Ադրբեջանի արդարադատության նախարարի ելույթին: Վերջինն իր խոսքում ասել է, որ Ադրբեջանի դատական համակարգն առավել արդյունավետ կաշխատեր, եթե իր երկրի տարածքների 20 տոկոսը օկուպացված չլիներ և մեկ միլիոն փախստական չունենային: Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն է ագրեսիա սկսել
Ադրբեջանի դեմ՝ նկատի ունենալով ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված մաշտաբային ռազմական գործողությունները:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հակադարձել է ադրբեջանի ներկայացուցչին՝ նշելով. «Ցավում եմ, որ, Ադրբեջանի արդարադատության նախարարը չանսաց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գրասենյակի տնօրեն, համաժողովի մոդերատոր Ֆիլիպ Բուայեի հորդորին, այն է՝ խոսել բացառապես թեմայի շրջանակում և չանդրադառնալ այն թեմաներին, որոնք չեն առնչվում քննարկվող հարցին: Իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը այս համաժողովի քննարկման առարկա չէ, սակայն միևնույն ժամանակ արձագանքելով վերջինիս՝ ուզում եմ նշել, որ Ադրբեջանը ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը նախաձեռնել է աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:
Նրանք սպանել են, նրանք խոշտանգել են, նրանք գլխատել են, այո՛, տիկնայք և պարոնայք, նրանք գլխատել են «իսլամական
պետությանը» բնորոշ եղանակով: Այս պահին ես կդադարեցնեմ խոսել այս թեմայի շուրջ, նկատի ունենալով համաժողովի շրջանակները, բայց ելույթս ուզում եմ ավարտել՝ մեջբերելով Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքերը՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ժամանակ՝ ուղղված Ադրբեջանին. «Դադարեցրեք կրակել, դադարեք պատերազմել»»:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր մեկնարկել է «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ երկու հարյուր պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև ԵԽ կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հարգանքով ՝ ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
4488 դիտում
09:21 19-08-2015
Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելու հեռանկարն այս պահին գրեթե զրոյական է դարձել. «Ժողովուրդ»
6488 դիտում
16:15 11-09-2015
Ո՞ւմ բաժին հասավ Արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը
5424 դիտում
13:23 26-01-2016
Արդյո՞ք լարված են ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի եւ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հարաբերությունները
Այս բաժնից
2173 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1048 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»