Իտալիայի գավաթ. «Ռոման» դուրս եկավ քառորդ եզրափակիչ. Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռոման» 3-1 հաշվով հաղթեց «Լեչչեին» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
15-րդ րոպեին հաշիվը բացեց Արտուրո Կալաբրեզին։ 40-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Մարաշ Կումբուլան։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ խաղադաշտ մտավ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. դա հայ ֆուտբոլիստի 100-րդ հանդիպումն էր հռոմեական ակումբի կազմում:
54-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո «Ռոմային» առաջ մղեց Թեմի Աբրահամը։ 81-րդ րոպեին Հենրիխը կատարեց երկրորդ գոլային փոխանցումը, այս անգամ Էլդոր Շոմուրոդովին: