211652_close_icon
views-count2313 դիտում article-date 19:50 20-09-2014

«Ռեալ»-ը իր ողջ զայրույթը թափեց «Դեպորտիվո»-ի վրա. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվեց «Դեպորտիվո»-ին: «Ռիազոր» մարզդաշտում կայացած խաղն ավարտվեց տանտերերի ջախջախիչ պարտությամբ: Մադրիդցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Իր նոր թիմի կազմում դուբլով աչքի ընկավ նաև Խավիեր Հերնանդեսը: Այդպիսով «Ռեալ»-ը վերջ դրեց Իսպանիայի առաջնութնում վերջին անհաջող հանդիպումներին: Հիշեցնենք, որ նախորդ երկու տուրում Անչելոտիի սաները երկու անընդմեջ պարտություն էին կրել: 2-րդ տուրում 2:4 հաշվով զիջել էին «Ռեալ Սոսիեդադ»-ին, իսկ 3-րդ տուրում 1:2 հաշվով` «Ատլետիկո»-ին: «Դեպորտիվո»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո «Ռեալ»-ը վաստակեց 6 միավոր: «Դեպորտիվո» - «Ռեալ»`2:8 Գոլեր`Մեդունխանին 51’ (11մ), Տոչե 84’ - Ռոնալդու 29’, 41’, 78’, Ռոդրիգես 36’, Բեյլ 66’, 74’, Հերնանդես 88’, 93’
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր