211652_close_icon

Արգիշտիի հարազատները մինչեւ նրա դին ճանաչելու պահը հուսով են եղել, որ նա ողջ եւ առողջ կհայտնվի

views-count16870 դիտում article-date 23:02 20-04-2016
Թալիշում մարտերի ժամանակ անհետ կորած եւ Կարմիր Խաչի միջոցով այսօր հայկական կողմին վերդարձված զինծառայողը Արգիշտի Գաբոյանն է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նշեցին նրա հարազատները, լացակումած նշելով, որ մինչեւ նրան ճանաչելու պահը հուսով էին, որ Արգիշտին կենդանի կհայտնվի: «Ինչպես նրա հագուստները եւ իրերը գտանք, հուսով էինք, որ ինքն էլ ողջ եւ առողջ կհայտնվի»,- հուզմունքը չկարողանալով այլեւս զսպել` հարազատները չկարողացան շարունակել խոսքը: Նշենք, որ Արգիշտին իրենից փոքր մեկ եղբայր ունի եւ մեկ քույր: 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը հերոսաբար մարտնչել է թշնամու դեմ: Ցավում ենք եւ խոնարհվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտերի ժամանակ անհետ կորածների թվում էր Արգիշտի Գաբոյանը: Նրա եղբայրը մեկնել էր Թալիշ` զինվորի իրերը գտնելու համար, որոնք ճանապարհին կորցրել էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հրապարակումից հետո նրա հարազատների հետ կապ են հաստատել իրերը գտած անցորդները և արագ ու պատրաստակամ տեղ հասցրել հարազատներին, ինչի համար ընտանիքի անդամները անչափ շնորհակալ էին և հուզված:

Նմանատիպ նյութեր