Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Ապրիլի 20-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (8-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 20-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) վատառողջ բնակչին ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1937 թ. ծնված Մ. Ս.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:


