211652_close_icon

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ

views-count1281 դիտում article-date 20:15 20-04-2016
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցեր: Այս համատեքստում ընդգծվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը: Անդրադարձ կատարվեց Չինաստանի հետ Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների փոխգործակցության հնարավոր զարգացման և տվյալ ձևաչափի իրավա-պայմանագրային հիմքի ձևավորման հարցերին:

Նմանատիպ նյութեր